Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Միլի մեջլիսի՝ փետրվարի 9-ին տեղի ունեցած ընտրության արդյունքները և արձանագրությունն ուղարկել Սահմանադրական դատարան՝ ուսումնասիրելու և հաստատելու համար:
Նշենք, որ լուրջ ընտրախախտումների առկայության պատճառով Ադրբեջանի ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել երկրի 4 ընտրական շրջանի քվեարկության արդյունքները: Վերջնական արձանագրության համաձայն՝ երկրի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը խորհրդարանում կստանա 70 մանդատ 125-ից: 41 մանդատ էլ ստացել են անկախ թեկնածուները: