Չնայած մեծ թվով թեկնածուներին, օրենսդրական սահմանափակումներն ու քաղաքական միջավայրը խոչընդոտեցին իրական մրցակցությունը՝ 2020 թ. փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության՝ ԵԱՀԿ-ի գրասենյակը:
Հայտարարության մեջ նշվում է, որ բազմաթիվ հեռանկարային թեկնածուների մերժել են գրանցել՝ որպես պատգամավորության թեկնածու, քվեարկողներին չի տրամադրվել իմաստալից ընտրություն հնարավորություն՝ տիրող մթնոլորտի, սահմանափակումների և բանավեճերի բացակայության պատճառով: Չնայած թեկնածուներից շատերը օգտագործել են սոցիալական մեդիան՝ ընտրողներին հասնելու համար, բայց դա չի փոխհատուցել ավանդական լրատվամիջոցներում քարոզչության լուսաբանման բացակայությունը:
Ընտրողների, թեկնածուների վրա և նրանց ներկայացուցիչների վրա բազմաթիվ ճնշման դեպքեր են եղել, որոնք դիտարկվել են:
«Մենք տեսանք, որ ընտրական հանձնաժողովների աշխատանքը բաց և թափանցիկ էր դիտորդական առաքելության համար: Այնուամենայնիվ, անաչառ, ազատ ընտրություն չի ապահովվել: Ձայների հաշվարկի գործընթացը հիասթափություն առաջացրեց»,- ամփոփել է ԵԱՀԿ գրասենյակը: