Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ մտադիր է ռուս պաշտոնակցի հետ Սիրիայի Իդլիբի հարցով բանակցություններ վարել մարտի 5-ին: Թուրքիայի ղեկավարն այդ մասին խոսել է լրագրողների հետ հանդիպմանը:
«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ քառակողմ հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ, սակայն մենք Պուտինի հետ պայմանավորվել ենք հանդիպել մարտի 5-ին»:
Նա նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է հնարավորինս շուտ լուծեն Սիրիայի Իդլիբի հարցը: