Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարտի 5-ին Ստամբուլում տեղի կունենա քառակողմ գագաթնաժողով՝ նվիրված սիրիական Իդլիբ նահանգում հակամարտության կարգավորմանը: Գագաթնաժողովին կմասնակցեն Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ իսրայելական բանակը հայտնել է, որ օդային հարվածներ է հասցրել Սիրիայի և Գազայի հատվածներին։ Սիրիական SANA գործակալությունը հայտնել է, որ Դամասկոսում արձակված հրթիռների մեծ մասը ոչնչացվել է: