• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարը. Մեծ բանավեճ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարը. Մեծ բանավեճ 21:50
Վարչապետը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացված ծրագրերին Վարչապետը ծանոթացել է Տավուշի... 21:33
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին... 21:25
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
13:0121 Փտր, 2020

Մեր մարզիկների առաքելությունն անհնարինը հնարավոր դարձնելն է՝ ոչ միայն իրենց, այլև ժողովրդի համար. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է 2019 թվականի տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, հայկական սպորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Վարչապետը նախ հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.
 
«Ուրախ եմ այսօրվա մեր հանդիպման համար: Սա գործնական մեկնարկն է մեր քաղաքական այն հայտարարության, թե սպորտի զարգացումը Հայաստանի Հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն: Երեկ կառավարության նիստում ասացի, բայց չեմ զլանա կրկնել, որ մենք հիմա մշակում ենք Հայաստանի մինչև 2050 թ. զարգացման ռազմավարությունը և այդ զարգացման տեսլականի մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս սպորտին՝ արձանագրելով մեր ազգային և պետական նպատակը՝ մինչև 2050 թ. ունենալ առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ:

Իհարկե, շատերին այս նշաձողը թվում է չափազանց բարձր, բայց դա մեզ ոչ թե հուսահատեցնում է, այլ ընդհակառակը, ոգևորում է, որովհետև չեմպիոն լինելու համար կա մի շատ կարևոր նախապայման՝ տրամադրված լինել անել ոչ թե այն, ինչ հնարավոր է, այլ տրամադրված լինել անել այն, ինչ անհնար է: Եվ հետևաբար, ես այսօրվա մեր միջոցառումը համարում եմ մարդկանց հավաքույթ՝ մի մասը՝ գուցե մարզական բնագավառում, մյուս մասը՝ քաղաքական բնագավառում, որոնք իրենց առաջ ոչ թե խնդիրներ դնում են ըստ դրանց հնարավորության, այլ խնդիրներ դնում են ըստ դրանց անհնարինության: Եվ կարևորը նրանց մեծագույն առաքելությունն անհնարինը հնարավորին դարձնելն է և ոչ միայն անհատապես, ոչ այնքան անհատապես, այլև ընդհանրապես պետության, ժողովրդի, հանրության համար: Այս առումով եմ ես շատ կարևոր համարում Հայաստանում մեծ սպորտի զարգացումը, որովհետև կարծում եմ, որ մեր մարզիկների հաղթանակները միջազգային ասպարեզում ոչ միայն նրանց անհատական հաջողություններն են, ոչ միայն նրանց մարզիչների և մարզադպրոցների հաջողություններն են, այլև նրանք մեծացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայ ժողովրդի վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:

Սա է մեզ համար սպորտի և մարզական հաջողությունների առանցքային նշանակությունը: Եվ մենք ուզում ենք, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարողանանք մեծացնել մեր ժողովրդի վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, կարողանանք մեծացնել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Եվ սա ասելով ուզում եմ արձանագրել, որ մեր մարզիկների առաքելությունը, լինելով շատ կարևոր մարզական առաքելություն, նաև ազգային և պետական առաքելություն է: Համենայնդեպս, մենք այդպես ենք ընկալում, և սա է պատճառը, որ մենք ունենք քաղաքական որոշում, որ պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին, մեր մարզիկների կողքին և մեզնից կախված առավելագույնն անենք Հայաստանում սպորտի զարգացման համար: Եվ կարևոր եմ համարում սերունդների դաստիարակության և արժեհամակարգային փոփոխություններն անելու իմաստով նաև սպորտի դերը, որովհետև բազմիցս եմ առիթ ունեցել ասելու, որ, ցավոք, այսօր Հայաստանում երիտասարդության շրջանում քրեական պսևդոմշակութային ազդեցությունները շատ մեծ են: Ես մեր չեմպիոնների դերը տեսնում եմ նաև սրա մեջ, որ նրանք դառնան ընդօրինակելի կերպար, պատանիներին վստահություն կներշնչեն սեփական ուժերի նկատմամբ և ցույց կտան, թե մարդու նպատակաուղղվածությունը, աշխատասիրությունը, թիմային լինելու ընդունակությունն ինչպիսի բարձրունքների կարող է հասցնել ոչ միայն յուրաքանչյուր անհատի, այլև մի ամբողջ ժողովրդի, պետության»:

Ընդհանրապես մեզ հարցնում են՝ ի՞նչն է երջանկությունը, ի՞նչ նկատի ունեք երջանկություն ասելով: Կարծում եմ, որ երջանկությունը ոչ թե մշտական, անընդհատ գոյություն ունեցող պրոցես է, երջանկությունը, այդ թվում՝ հանրային երջանկությունն այն բերկրանքի պահերն են, որ մենք՝ որպես ամբողջություն, որպես պետություն, որպես ժողովուրդ, ապրում ենք: Եվ, վստահաբար, ձեր հաղթանակների և այդ հաղթանակներին հետևած պաշտոնական արարողությունների, դրանց նախորդող և հաջորդող շրջանի ինքնազգացողությունն ազգային և պետական երջանկության կարևոր դրսևորումներ են: Եվ նաև այս առումով եմ կարևորում Հայաստանում սպորտի զարգացումը և մեր մարզիկների հաղթանակները հայաստանյան ու միջազգային ասպարեզներում: Իհարկե, մենք հասկանում ենք, որ չեմպիոնները չեմպիոն չեն ծնվում, նրանք դառնում են: Եթե նույնիսկ ծնվում են չեմպիոնական հատկանիշներով, շատ կարևոր է, որ կարողանանք Հայաստանում զարգացնել մարզական, սպորտային ենթակառուցվածքները, ունենալ լավ մարզադպրոցներ, մարզագույք, խրախուսել լավ մարզիչներին, ունենալ կրթական այնպիսի համակարգ, որը կմատակարարի լավ մարզիչներ: Եվ շատ կարևոր է ընդգծել, որ մեր կառավարությունը նաև այս թեմային է հատուկ ուշադրություն դարձնում: Նախորդ տարի կառավարության մի որոշմամբ որոշում կայացրեցինք գնել այնքան մարզագույք, որքան չէր գնվել վերջին 4-5 տարիների ընթացքում: Եվ դա արվել է ի նշանավորումն մեր քաղաքական հայտարարությունների, որ Հայաստանում սպորտն ունի ռազմավարական նշանակություն:
 
Եվ ես ուզում եմ ասել, թե մենք ընդհանրապես ի՞նչ ենք ակնկալում այս ամենից: Մենք ակնկալում ենք, որ դուք՝ ՀՀ մարզական հանրությունը և կառավարությունը դառնան դաշնակից, գործընկեր ՀՀ զարգացման ռազմավարական տեսլականը իրագործելու հարցում: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի, որ դուք զգաք պետության աջակցությունը, և համոզված եմ, որ դուք ձեր գործունեության ամեն օր, ամեն վայրկյան, ամեն ժամ գիտակցում եք, որ առաքելությունը, որ դուք կատարում եք, ազգային, պետական ռազմավարական առաքելություն է: Եվ ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդ առաքելությանը այդպիսի նվիրումով տրվելու համար և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր բոլոր ձեռքբերումների համար, որով ևս մեկ աստիճանով մեծացրել եք մեր ազգային և պետական հպարտությունը, և, թույլ տվեք, հավատ և վստահություն ներշնչել, արտահայտել, որ մենք այդպիսի բերկրանքի, երջանկության, հպարտության և հզորության բազմաթիվ ակնթարթների ականատես կլինենք: Շնորհավորում եմ 2019 թվականի լավագույն մարզիկ ճանաչված մեր մարզիկներին, շնորհավորում եմ նրանց մարզիչներին, ընդհանրապես շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում ՀՀ մարզական, սպորտային ողջ հանրությանը՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Եվ ուզում եմ համոզմունք հայտնել, հույս հայտնել, որ ՀՀ կառավարությունն ի վիճակի կլինի, կկարողանա այդ ծառայությունները գնահատել ըստ արժանվույն: Ինչի՞ եմ ասում՝ հույս ունեմ և չեմ ասում՝ վստահ եմ, որովհետև այդ ծառայություններն անգին են, անգնահատելի են, և այդ առումով ինչպիսին էլ լինի կառավարության արձագանքը, այնուամենայնիվ, այն չի լինի համարժեք:
 
Շնորհակալ եմ և մաղթում եմ մեզ բոլորիս նորանոր հաջողություններ»:
 
 
Վարչապետը տարվա 10 լավագույն մարզիկներին՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին, Սլավիկ Գալստյանին, ծանրորդներ՝ Ռուբեն Ալեքսանյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին, Հակոբ Մկրտչյանին, մարմնամարզիկ՝ Արթուր Ավետիսյանին, բռնցքամարտիկ՝ Հովհաննես Բաչկովին, սամբիստ՝ Տիգրան Կիրակոսյանին, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանին անձամբ է հանձնել պարգևները:
 
 
Նիկոլ Փաշինյանը Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի վեցակի, Աշխարհի եռակի չեմպիոն, Սպորտի վասատակավոր վարպետ Արմեն Նազարյանին պարգևատրել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի շքանշանով։ Կառավարության ղեկավարի կողմից սպորտի բնագավառում ներդրած ավանդի համար պարգևատրվել են նաև մի խումբ մարզիչներ:

 

Դիտումների քանակ49
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Թրամփը հրաձգության միջադեպից հետո խոստացել է թույլ չտալ ԱՄՆ-ի քաղաքական կուրսի փոփոխություն 22:1326 Ապր, 2026
  • Մայիսի 8-ից պաշտոնապես կմեկնարկի խորհրդարանական ընտրության քարոզարշավը. ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով 21:5426 Ապր, 2026
  • ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարը. Մեծ բանավեճ 21:4926 Ապր, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացված ծրագրերին 21:3326 Ապր, 2026
  • Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում 21:2526 Ապր, 2026
  • Խորհրդարանում հյուրընկալվել են Ֆրանսիայի Սենատի անդամները 21:2326 Ապր, 2026
  • ԱՍՀ նախարարության պարզաբանումը «Ձորակ» խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի շահարկումների վերաբերյալ 21:1226 Ապր, 2026
  • Լուրեր | Սա է Իրական Հայաստանը՝ խաղաղ, անվտանգ, զարգացող. վարչապետի այցը Տավուշի մարզ 21:0026 Ապր, 2026
  • Թմրամիջոց և հոգեմետ նյութեր օգտագործող հաշվառված անձանց թիվն աճել է, բացահայտված դեպքերի թիվը ևս 20:3926 Ապր, 2026
  • Ռուսաստանը շարունակում է պարազիտանալ մի կոնֆլիկտի վրա, որը չկա. քաղաքագետ 20:2126 Ապր, 2026
  • Հայոց ցեղասպանության ժխտումը ձախողվել է շատ առումներով | Հարցազրույց Արմեն Մարսուբյանի հետ 20:0026 Ապր, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 26.04.2026 19:4526 Ապր, 2026
  • Իսպանիայում Հայաստանի դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը 19:3326 Ապր, 2026
  • Նորոգվել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը 19:1826 Ապր, 2026
  • Արարատ Միրզոյանը Փարիզում կմասնակցի Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացմանը 19:0626 Ապր, 2026
  • Հաղարծին տանող 2,5 կմ երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգվել է․ Փաշինյան 18:3026 Ապր, 2026
  • Վարազդատ Լալայանը Եվրոպայի եռակի չեմպիոն է 18:1526 Ապր, 2026
  • Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը․ Գագիկ Սուրենյան 17:4626 Ապր, 2026
  • Աշխատելու դեռ շատ տեղ կա, կարող էինք ավելին անել․ Արտաշես Ներսիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արդյունքների մասին 16:4626 Ապր, 2026
  • Կառուցվել է Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի մանկապարտեզը․ շարունակվում է վարչապետի այցը Տավուշի մարզ 16:0926 Ապր, 2026
  • Տաթև Հակոբյանը՝ սպորտային կարիերան ավարտելու մասին 15:3026 Ապր, 2026
  • Իրական Հայաստան. Սարիգյուղ-Կիրանց ճանապարհին 15:1326 Ապր, 2026
  • Վթարային կամրջի փոխարեն՝ 2 միմյանց կից պողպատե ֆերմաներով կամուրջներ 14:5426 Ապր, 2026
  • Բարեկարգվում են Սյունիքի մարզի ավտոճանապարհներն ու հարակից տարածքները 14:4526 Ապր, 2026
  • Պլանային ջրանջատում Կապանի մի շարք հասցեներում 14:2026 Ապր, 2026
  • Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի 14:0826 Ապր, 2026
  • Վարչապետը չնախատեսված կանգառ է կատարել Իծաքար բնակավայրում 13:3726 Ապր, 2026
  • Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է 13:2726 Ապր, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 13:1826 Ապր, 2026
  • Հախում գետի վրա առաջիկայում կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջը». Նիկոլ Փաշինյան 13:0026 Ապր, 2026
  • Իծաքարը և Գանձաքարն իրար կապող շուրջ 35 կմ-անոց ճանապարհն առաջին անգամ ասֆալտապատ է. վարչապետը տեսանյութեր է հրապարակել 12:4226 Ապր, 2026
  • Ուրախ եմ լսել, որ ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և մյուսները ապահով ու անվնաս են. վարչապետ 12:3326 Ապր, 2026
  • Տ-10-9, /Հ-36/ - Չինչին 9,8 կմ երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգվել է. վարչապետ 12:1226 Ապր, 2026
  • Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում Հայաստան–Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր 12:0226 Ապր, 2026
  • Ծանրամարտի ԵԱ մրցումային վերջին օրը Հայաստանն ունի 2 մասնակից 11:5326 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:4826 Ապր, 2026
  • Այս մթնոլորտը պետք է լինի հարատև ու միշտ. Արայիկ Հարությունյան 11:2626 Ապր, 2026
  • Ճամբարակ-Բերդ «սարի ճանապարհը» դարձել է հոյակապ մայրուղի. վարչապետ 11:0226 Ապր, 2026
  • Թրամփն իր մասնակցությամբ միջոցառման ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո հանդես է եկել հայտարարությամբ 10:4426 Ապր, 2026
  • Վաշինգտոնում թղթակիցների ընթրիքը քաոսի է վերածվել. նախագահ Թրամփն ու առաջին տիկինը տարհանվել են 09:5626 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:2226 Ապր, 2026
  • ՃՏՊ Քասախ գյուղում․ կա տուժած 00:5826 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը Հանրապետության հրապարակում․ վարչապետը լուսանկարներ է հրապարակել 00:3126 Ապր, 2026
  • Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը 00:0726 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը` մեր սիրելի քաղաքացիների հետ․ Անահիտ Ավանեսյան 23:3625 Ապր, 2026
  • Հանրապետության հրապարակը 21։30-ին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 22:5925 Ապր, 2026
  • Շուրջ 100 բնակավայրերում Քաղաքացու օրվա հետ կապված միջոցառումներ են եղել 22:5025 Ապր, 2026
  • Միաժամանակ չորս ծրագիր՝ Էջմիածնում. մաշված կոյուղագծերը փոխարինվում են նորերով 22:4025 Ապր, 2026
  • Ամիրյան փողոցը հիմա․ Նիկոլ Փաշինյան 22:2125 Ապր, 2026
  • Քաղաքացու օրվան նվիրված համերգը՝ լեփ-լեցուն հրապարակում 21:4525 Ապր, 2026
  • Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից․ լիբանանահայ համայնքում անցկացվել են հոգեհանգստի պատարագներ 21:1625 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Խաղաղության ձայնը. «Վարչաբենդը», համաշխարհային աստղեր ու սիրված երգիչներ՝ մեկ բեմում 21:0025 Ապր, 2026
  • Շիրակի հնագիտական մշակույթը՝ Վանաձորում 20:5925 Ապր, 2026
  • «Մարդկային ձայն». պարային մոնոօպերայի պրեմիերա 20:5725 Ապր, 2026
  • Ըմբիշ Մանվել Խնձրցյանը բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում 20:5525 Ապր, 2026
  • Կարևոր է հիշել և ճանաչել հայերի դեմ իրագործված հալածանքները. Անանդ 20:5425 Ապր, 2026
  • Ըմբիշ Վազգեն Թևանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 20:5125 Ապր, 2026
  • Արաղչին հեռացել է Իսլամաբադից, ամերիկյան պատվիրակոթյունն՝ այդպես էլ չի ժամանել 20:4525 Ապր, 2026
  • Ծանրորդ Գարիկ Կարապետյանը Եվրոպայի եռակի չեմպիոն է 20:4325 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.04.2026 20:4125 Ապր, 2026
  • Քաղաքացու տոնը Հանրապետության հրապարակում. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել 20:3925 Ապր, 2026
  • Մեզ հարկավոր է հասկանալ մի բան, թե ինչքան երջանիկ ենք ունենալով այս պետությունը՝ ՀՀ-ն. վարչապետ 20:3225 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը` հագեցած դրական էմոցիաներով և ջերմությամբ. Ալեն Սիմոնյանը տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել 20:2725 Ապր, 2026
  • Հայաստանը ձեռք է բերել միջնադարյան արվեստի եզակի նմուշ 20:2225 Ապր, 2026
  • ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ 20:1525 Ապր, 2026
  • 2022 թվականից ի վեր Ադրբեջանը բազմիցս աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային. Սիբիհա 20:0525 Ապր, 2026
  • Հունաստանի նկատմամբ Թուրքիայի սպառնալիքի դեպքում Ֆրանսիան կաջակցի Աթենքին. Մակրոն 19:5925 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը նշեցինք մեր սիրելի հայրենակիցների հետ. Սուրեն Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել 19:4625 Ապր, 2026
  • Ըմբիշ Արսեն Հարությունյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար 19:3825 Ապր, 2026
  • Թուրքիան կարող է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ֆիդան 19:2925 Ապր, 2026
  • «Արմսվիսբանկ»-ը 2025-ին 4 մլրդ 501 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:1225 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը վարչապետը նշել է մարալիկցիների ու արթիկցիների հետ, Ալագյազում մասնակցել հիմնարկեքի 18:5825 Ապր, 2026
  • Վիեննայի Սբ Ստեփանոս մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն 18:4425 Ապր, 2026
  • Նոր կերակրափող՝ ստամոքսից. եզակի վիրահատություն Հայաստանում 18:2925 Ապր, 2026
  • Թալինի Ներքին Սասնաշեն գյուղը գազիֆիկացվում է, կառուցվում նոր դպրոց 18:1925 Ապր, 2026
  • Դատավորների, քննիչների թեկնածուների վերաբերյալ ԿԿՀ եզրակացության եզրափակիչ մասը կհրապարակվի 18:0225 Ապր, 2026
  • Արաղչին Պակիստանին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը պատերազմի ավարտի վերաբերյալ 17:4325 Ապր, 2026
  • Կրթությունը Հայաստանի զարգացման գլխավոր ռազմավարական ուղղություններից է. վարչապետ 17:2825 Ապր, 2026
  • Հանրային առողջության մասնագետների պատրաստում 17:1725 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը Մարալիկում և Արթիկում. Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել 17:0925 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Սա ՀՀ հարգանքի տուրքն է ձեր մարզական վաստակին. վարչապետը՝ Մալխաս և Ռոման Ամոյաններին 17:0025 Ապր, 2026
  • Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում 16:5825 Ապր, 2026
  • Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը ապրիլի 25-ին Փարիզի Աստվածամոր տաճարում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին 16:5125 Ապր, 2026
  • Մելոնին մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցությունը G20-ի հանդիպմանը 16:4425 Ապր, 2026
  • Երևան՝ Ամիրյան փողոց. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 16:2625 Ապր, 2026
  • Ինչպես են արգելելու երեխաների մուտքը սոցցանցեր. փորձագետն ասում է՝ երեխան պետք է այլընտրանք ունենա 16:0325 Ապր, 2026
  • Հայաստանն ապրում է մեր սրտերում և հոգիներում. Լըկորնյու 15:4825 Ապր, 2026
  • Զելենսկին առաջարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ անցկացնել Ադրբեջանում 15:3025 Ապր, 2026
  • ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին 15:2925 Ապր, 2026
  • Ըմբիշ Արսեն Հարությունյանը ԵԱ կիսաեզրափակչում է 15:2325 Ապր, 2026
  • Թրեյնինգը, թրեյները և ՄՌԿ-ն 15:2125 Ապր, 2026
  • Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ 15:1625 Ապր, 2026
  • Հրայր Ալիխանյանը ԵԱ-ում երեկոյան կգոտեմարտի բրոնզե մեդալի համար 15:0425 Ապր, 2026
  • Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը՝ Ալագյազում 14:5925 Ապր, 2026
  • Կանադայի արտգործնախարարի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ 14:5725 Ապր, 2026
  • Ջրամատակարարման բարելավման նոր փուլ․ կապիտալ աշխատանքներ Երևանում և մարզերում 14:5125 Ապր, 2026
  • Նարեկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում ծանր հաղթանակ տարավ և նվաճեց ԵԱ քառորդ եզրափակչի ուղեգիր 14:4225 Ապր, 2026
  • ԵԱ. Արսեն Հարությունյանն ու Խաչատուր Խաչատրյանը դուրս եկան քառորդ եզրափակիչ 14:3925 Ապր, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 14:3125 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանն Արթիկում է 14:1725 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015