2025-ի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում հաշվառված է թմրամիջոց և հոգեմետ նյութեր օգտագործող 7 հազար 9 հարյուր 41 անձ՝ 2020-ի համեմատ 374-ով ավելի: Իրական թիվն, ըստ մասնագետների միշտ ավելին է, քան վիճակագրությունը: Իսկ վիճակագրությունը աճում է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Պատճառները տարբեր են՝ միգրացիոն հոսքերի ավելացումից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում:
Դեպքերի վիճակագրական աճի պատճառներից մեկն էլ հանցագործությունների հայտնաբերման աճն է: 2026-ի հունվար-մարտին, օրինակ, մեր երկրում հայտնաբերվել է հանցագործության 838 դեպք, որի 58 տոկոսը բացահայտվել է: 2020-ի համեմատ բացահայտման մասով աճը 10 տոկոս է: Այս գործում կարևոր է իրավապահների գործելա-ոճը: Կառույցից նշում են՝ առավել կենտրոնացած են մեծաքանակ ներկրողին բացահայտելու և սահմանին հանցավոր շղթան կտրելու ուղղությամբ:
Մեկ այլ խնդիր է թմրա-միջոցներից կախվածության բուժումը: Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում ՀՀ քաղաքացիների համար բուժ-օգնությունն անվճար է, բայց դա պարզ ընթացք չէ:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի տեսանյութում։