ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ապրիլի 24-ին ընդունել են Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը:
Հանդիպումը հաջորդել է ՀՀ վարչապետի և ՀՀ պաշտպանության նախարարի հետ կայացած քննարկումներին։ Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև Փարիզում անցկացվող Eurosatory միջազգային ցուցահանդեսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միասնական տաղավարով հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությանը:
Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը՝ ընդգծելով դրա հետագա զարգացման կարևորությունը։