Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս եկան կանանց գերծանր քաշային մարզիկները:
Հայաստանի հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում բարձրացրեց 102 կգ ու 106 կգ: Հրումում նա գլխավերևում պահեց 125 կգ: Երկամարտի 231 կգ արդյունքով` Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում
զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը:
Վերջին մոտեցման ժամանակ Տաթև Հակոբյանը հանեց մարզակոշիկները՝ թողնելով այն մրցահարթակին՝ այդ կերպ ազդարարելով պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին:
«Շուրջ 15 տարի է՝ սպորտում եմ, և կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է այս էջը թերթելու»,- նշել է Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։