Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Կանադայի արտգործնախարարը: «Հարգում ենք 1,5 միլիոն զոհված հայի և բոլոր նրանց հիշատակը, ովքեր տուժել են պատմության այդ մռայլ շրջանում։ Կարևոր է միշտ հիշել և ճանաչել հայ ժողովրդի դեմ իրագործված հալածանքները և մարդկության դեմ ոճիրները»,- շեշտել է Անիտա Անանդը: Նա կոչ է արել պայքարել ժխտողականության և ատելութեան դեմ, ինչպես նաև դասեր քաղել անցյալից:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։