Իտալիայի վարչապետը մեկնաբանել է լուրերը, որ Վլադիմիր Պուտինին կարող են հրավիրել մասնակցելու G20-ի հանդիպմանը:
«Կարծում եմ՝ այն պահն է, երբ մենք պետք է Պուտինից քայլեր պահանջենք, այլ ոչ թե ընդառաջենք նրան։ Մենք և ամերիկացիները հատկապես վերջին ամիսներին մի քանի քայլ ենք արել դեպի Ռուսաստան, բայց նրանցից պատասխան չենք ստացել»,- շեշտել է Ջորջիա Մելոնին:
G20-ի գագաթնաժողովը նախատեսված է դեկտեմբերին Մայամիում։ Washington Post-ը, վկայակոչելով իր աղբյուրները, ավելի վաղ հայտնել էր, որ Դոնալդ Թրամփը մտադիր է հրավեր ուղարկել Պուտինին: ԱՄՆ նախագահը չի հաստատել այս տեղեկությունը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ դեմ չի լինի տեսնել Ռուսաստանի նախագահին 20-ի խմբի հանդիպումներին:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Վլադիմիր Պուտինը Մայամի մեկնելու առնչությամբ դեռ որոշում չի կայացրել: