Ապրիլի 24-ին դեսպան Սարմեն Բաղդասարյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի
կապակցությամբ Կիլիկիո հայոց կաթողիկոսության, Հայ կաթողիկե եկեղեցու, Հայ ավետարանական եկեղեցու կողմից մատուցված հոգեհանգստի պատարագներին, այնուհետև ծաղկեպսակներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններին:
Այս մասին հայտնում են Լիբանանում Հայաստանի դեսպանությունից։
