«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ և Աշոտավան թաղամասերի, Լեռնագործներ փողոցի 1-ին և 4-րդ նրբանցքների, Լենհանքեր թաղամասի 3, 4, 7 շենքերի և հարակից առանձնատների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: