Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը ժամանակից շուտ հաղթեց սփոփիչ գոտեմարտում և երեկոյան կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Տեղեկացնենք՝ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտերում ժամանակից շուտ հաղթել էին, համապատասխանաբար, Վլադիմիր Եգորովին ու Կամիլ Կոսցելյուկին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Տիրանայում այսօր պայքարի մեջ կմտնեն մեր ըմբշամարտիկները: