ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Քաղաքացու օրվա շրջանակում այցելել է Շիրակի մարզ, տեսանյութ է հրապարակել Արթիկ քաղաքից: Տեսանյութում վարչապետը հանդիպում է քաղաքացիների հետ, զրուցում նրանց հետ, շնորհավորում Քաղաքացու օրվա կապակցությամբ:
Հիշեցնենք՝ ապրիլի 25-ը ՀՀ քաղաքացու օրն է:
Հանրապետության 101 բնակավայրերում ընթանում են միջոցառումներ՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով: Միջոցառումներն իրականացվում են 3 բաղադրիչով՝ կրթություն, երիտասարդություն և մշակույթ։
Որպես բանախոսներ՝ հանդես են գալիս պետական իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում մեծ ներդրում ունեցող գործիչներ, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող և կրթության, գիտության, սպորտի, մշակույթի բնագավառներում ակնհայտ հաջողություններ արձանագրած գործիչներ, «Մեր ժամանակների հերոսը» նախագծի մասնակիցներ:
Երևանում, Մարալիկ և Վարդենիս քաղաքներում նախատեսվում են համերգային միջոցառումներ:
Ավելի վաղ վարչապետը շնորհավորել էր բոլորիս Քաղաքացու օրվա առիթով։