Ապրիլի 26-ին՝ ժամը 11։16-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղամասար բնակավայրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհամերձ արգելապատնեշին։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին ցուցաբերել են առաջին օգնություն մինչ շտապօգնության մոտենալը, այնուհետև մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վարորդը հոսպիտալացվել է։