Խորհրդարանի ընտրությունից առաջ ընդդիմությունն ակնարկում է, որ Ղարաբաղի էջը փակված չէ: Ընդդիմադիր 5 ուժեր Ղարաբաղի վերադարձի հարցն ընդգրկել են իրենց նախընտրական ծրագրում: Սակայն քաղաքագետների համոզմամբ, նրանցից ոչ ոք ծրագրում չի նշում, թե հատկապես ինչպես են պատկերացնում այդ վերադարձը: Փոխարենը «Ուժեղ Հայաստանի» աջակից Ալբերտ Բազեյանը հրապարակավ հայտարարել է, որ Ղարաբաղը վերադարձնելու են պատերազմով:
Փորձագետները ընդդիմության օրակարգը իրատեսական չեն համարում, նշում են՝ ժողովուրդն ինքն է փակել Ղարաբաղի էջը, քանի որ նախկինում իրեն շատ են խաբել Ղարաբաղի անունից: Միաժամանակ, ըստ փորձագետների, պարզ երևում է, որ Ղարաբաղի հարցը վերա-կենդանացնելու ընդդիմության հույսը Ռուսաստանն է, որը կարող է հարցն օգտագործել Հայաստանը վերջնականապես իր ազդեցության գոտի վերադարձնելու համար:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի տեսանյութում։