Թուրքիայում դատախազները ևս 700 մարդու ձերբակալման օրդեր են ստորագրել: 2016-ին երկրում ռազմական հեղաշրջման անհաջող փորձին մասնակցելու կասկածանքով կձերբակալվեն զինված ուժերի ներկայացուցիչներ, ինչպես նաև արդարադատության նախարարության աշխատակիցներ:
Թուրքիայի իշխանություններն արդեն չորս տարի շարունակ մարդորս են իրականացնում, որի ընթացքում ձերբակալվել, աշխատանքից հեռացվել են տասնյակ հազարավոր մարդիկ:
1999 թվականից ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են հեղաշրջմանը փորձի համար, հերքում է իր ներգրավվածությունը: