Չնայած Հնդկաստանի իշխանությունների դիմադրությանը՝ երկրի Գերագույն դատարանը բանակում ծառայող կանանց թույլ է տվել տղամարդկանց հավասար զբաղեցնել բարձրաստիճան հրամանատարական պաշտոններ: Ավելի վաղ կառավարությունը պատճառաբանել էր, որ գյուղական բնակավայրերից զորակոչված շարքային զինծառայողները պատրաստ չեն ընդունելու կին հրամանատարների: Դատավորները նման առարկությունները համարել են խտրականություն՝ հիմնված կարծրատիպերի վրա:
Կանայք կկարողանան գնդապետի և բարձր կոչումներ ստանալ: Դատարանի վճիռը պետք է ուժի մեջ մտնի երեք ամսվա ընթացքում: