Հնդկաստանում կրոնական փառատոնի ժամանակ կազմակերպված հրավառության հետևանքով մահացել է ավելի քան 10 մարդ: Ճակատագրական դեպքը տեղի է ունեցել երկրի Փենջաբ նահանգում: Կան բազմաթիվ տուժածներ: Դեպքի վայր են մեկնել հրշեջ ծառայության և շտապ օգնության մեքենաներ: Միջադեպի մանրամասները ճշտվում են: