Ֆրանսիայի արվեստի և կինեմատոգրաֆիայի տեխնոլոգիայի ակադեմիայի գործադիր խորհուրդը, որը նաև հեղինակավոր «Սեզար» կինոմրցանակի հիմնադիրն է, ամբողջ կազմով հրաժարական է տվել: Համատարած վրդովմունքի պատճառը կինոմրցանակին Ռոման Պոլանսկու ֆիլմի առաջադրումն է:
Ռեժիսոր Պոլանսկու «Սպան և լրտեսը» ֆիլմն առաջադրվել է «Սեզարի» 12 անվանակարգում: Հարյուրավոր դերասաններ, պրոդյուսերներ և ռեժիսորներ կոչ են արել բոյկոտել ֆիլմը, մրցանակները և պահանջել են ակադեմիայի բարեփոխում: «Սպան և լրտեսը» ֆիլմը «Սեզարի» առաջադրելու որոշումը քննադատել են ֆեմինիստական կազմակերպությունները, կինոքննադատներն ու Ֆրանսիայի հավասարության հարցով նախարարը: Կինոռեժիսորին 12 կին մեղադրում է իրենց նկատմամբ բռնություն կիրառելու համար:
Ակադեմիան նոր գործադիր խորհուրդ կընտրի մրցանակների հանձնման արարողությունից հետո, որը տեղի կունենա փետրվարին: