Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի օրինականացնի նույնասեռ ամուսնությունը Կրեմլում իր գտնվելու ժամանակ: Նա հասկացրել է, որ թույլ չի տա, որ մոր և հոր մասին ավանդական պատկերացումը խաթարվի, իր բնորոշմամբ, «ծնող 1» և «ծնող 2»-ով:
«Քանի դեռ ես նախագահ եմ, դա տեղի չի ունենա: Կլինեն հայրիկ և մայրիկ»,- ասել է Պուտինը:
Իր կառավարման տարիներին Պուտինը սերտորեն համագործակցում է Ուղղափառ եկեղեցու հետ և ձգտում է Ռուսաստանը հեռու պահել արևմտյան լիբերալ արժեքներից, ներառյալ վերաբերմունքը համասեռամոլության և գենդերային փոփոխականության նկատմամբ: