Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու առաջարկն անհրաժեշտ է ոչ թե երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարացնելու, այլ իշխանության միասնական համակարգ ստեղծելու համար: Այս մասին Կրեմլի ղեկավարը հայտարարել է հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
ՌԴ նախագահը նշել է, որ սահմանադրական բարեփոխումների համառուսական քվեարկությունը չպետք է միջոց դառնա երկրի նախագահի լիազորությունների երկարացման համար: Երկրի ղեկավարի ընտրությունները պետք է իրականացվեն այլընտրանքային հիմքով: