Վենետիկում սկսվել է ամենամյա կառնավալային ջրային շքերթը, որին հետևել են հազարավոր զբոսաշրջիկներ: Այս տարի այն բացել է հսկայական առնետի տեսքով նավակը: Ջրային շքերթը Վենետիկի հանրահայտ կառնավալի առաջին միջոցառումներից է և ամենագունեղներից մեկը: Ամեն տարի մասնակիցները նոր կերպարներ են ստեղծում իրենց նավակների համար:
Այս տարվա վենետիկյան կառնավալը կավարտվի փետրվարի 25-ին՝ «Ճարպոտ» երեքշաբթի, որը խորհրդանշում է Մեծ պահքի սկիզբը: