Իտալիայի երկաթուղային տրանսպորտի աշխատողներն այսօր կեսօրից հետո երկժամյա գործադուլ են անցկացրել: Դա հաջորդել է երկրի հյուսիսում գտնվող Լոդի քաղաքի մերձակայքում ճեպընթաց գնացքի վթարին: Առաջատար արհմիություններն այս քայլն իրականացրել են ի նշան «մարդու կյանքի նկատմամբ հարգանքի» և ի համերաշխություն՝ վթարի հետևանքով զոհված երկաթուղային երկու աշխատողների ընտանիքների: Գործադուլին մասնակցել են ոլորտի ազգային և տեղական մակարդակով բոլոր ընկերությունների ներկայացուցիչները:
Հինգշաբթի ժամում 290 կիլոմետր արագությամբ Միլանից Սալերնո մեկնող գնացքը Լոդի մերձակայքում դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով լոկոմոտիվը և մի վագոն շրջվել են: Զոհվել են գնացքի երկու մեքենավարը, 31 քաղաքացի վիրավորվել է: