Աֆղանստանի հյուսիսային Թահար նահանգում զինված մարդիկ հրկիզել են տեղի աղջիկների դպրոցը: Ոչնչացվել են դպրոցի ամբողջ գույքն ու փաստաթղթերը: Ոստիկանությունը համոզված է, որ բռնարարքը կատարել են թալիբները, որոնք ակտիվ են այդ շրջանում: Նրանք դեմ են կանանց կրթությանն ու բժշկական տարրական կանխարգելիչ միջոցառումներին: Իսլամիստները այրում են կանանց դպրոցները, ծեծում և նույնիսկ սպանում ուսուցիչներին և բժիշկներին: «Թալիբան» շարժումն առայժմ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: