Աֆղանստանի հարավում` Քանդահար նահանգում, ամերիկյան երկու զինվորական են սպանվել այն ժամանակ, երբ զինված գրոհայինների կողմից տեղադրված պայթուցիկ ռումբով պայթեցվել է ԱՄՆ Զինուժի բանակային մեքենան: Կա նաև երկու վիրավոր:
Պենտագոնից տեղեկացնում են, որ համաձայն ԱՄՆ պաշտպանության նախարարության քաղաքականության՝ զոհված զինծառայողների անունները հրապարակման թույլտվություն կստանան միջադեպի մասին իրենց ընտանիքներին տեղեկացնելուց հետո, 24 ժամվա ընթացքում: