Առնվազն մեկ կին՝ մահացել, 62 հոգի վիրավորվել են Աֆղանստանի Բահրամ նահանգում գտնվող ՆԱՏՕ-ի ավիաբազայի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ պայթյունից հետո նաև բախումներ են տեղի ունեցել արևմտյան զորքերի և անակնկալ հարձակված գրոհայինների միջև:
Բահրամի նահանգապետ Աբդուլ Շակուր Քուդուշին հայտարարել է, որ խմբի 7 գրոհայինները կապված են անվտանգության ուժերի հետ, իսկ թիրախը ՆԱՏՕ-ի ավիաբազան է եղել:
ՆԱՏՕ-ի «Վճռական Աջակցություն» առաքելության հայտարարության մեջ էլ ասվում է, որ «թիրախը բուժհաստատությունն է եղել, որը կառուցվում է բազայի մերձակայքում բնակվող աֆղանների համար»:
Ցավոք, Վրաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ վիրավորվել են նաև «Վճռական Աջակցություն» առաքելությանը մասնակցող 5 վրացի զինծառայողներ: