Պենտագոնն Աֆղանստանից զորքերի լիակատար դուրսբերման ծրագիր է մշակում, ինչը կիրականացվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան որոշման դեպքում: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարը: Ռազմական գերատեսչությունից նաև հայտնել են, որ ամերիկացի զինծառայողների դուրսբերման հրամանը կարող է լինել նույնքան անսպասելի, որքան Սիրիայի հետ կապված որոշումն էր:
Ի դեպ, ԱՄՆ զինուժի դուրսբերման գործողությունների մշակումն ավելի շուտ կանխարգելիչ բնույթ է կրում: Նման հրամանի նախապատրաստման մասին դեռևս խոսք չկա: Նախօրեին ընդամենը հայտնի է դարձել, որ վերջին տարում ԱՄՆ-ն Աֆղանստանում իր 14 հազար զինվորականների թիվը նվազեցրել է՝ հասցնելով 12 հազարի: