Աֆղանստանում մզկիթում տեղի ունեցած մի շարք հուժկու պայթյունների ժամանակ զոհվածների թիվը հասել է 62-ի: Կա երեք տասնյակից ավելի վիրավոր: Մահացածներն ու տուժածներն ուխտագնացնել են եղել: Ահաբեկչության կապակցությամբ մտահոգություն է հայտնել ՄԱԿ-ի գրասենյակը: Միջազգային կառույցը հայտնել է, որ Աֆղանստանում բռնությունների թիվն անընդունելի ծավալների է հասել: Ահաբեկչության պահին սրբավայրում ավելի քան 350 մարդ է եղել: Մզկիթն ավերվել է: Պայթյունների պատասխանատվությունն առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել: Սակայն, իշխանությունների հավաստմամբ, ահաբեկչությունը «Թալիբան» շարժման գործելաոճն է: