Աֆղանստանի Գազնի նահանգում թալիբները սպանել են աֆղանական ազգային բանակի 9 զինվորի: Այս մասին հայտնում են երկրի պաշտպանության նախարարությունից:
«Երեկ աֆղանական ազգային բանակի 9 զինվոր սպանվել է «Թալիբան» ծայրահեղական խմբավորման գրոհայինների կողմից: Մենք ուսումնասիրում ենք իրավիճակը և ավելի ուշ տեղեկություններ կհաղորդենք»:
Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերն ամբողջ երկրում հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում: