Աֆղանստանի արևելքում ականի պայթյունի հետևանքով մահացել են առնվազն 10 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեք երեխա և երկու կին:
Հայտնի է դարձել, որ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ ճանապարհով անցնելիս է եղել ավտոմեքենա, որում գտնվող մարդիկ գնում էին հուղարկավորության:
Նախնական վարկածի համաձայն՝ ահաբեկչությունն իրականացրել է «Թալիբան» շարժումը: