«Վրաստանի ազգային լոտո» խաղարկության հաղթող է դարձել 77-ամյա տղամարդը որդու հետ: Երկուսն էլ սոցիալապես անապահով են, բնակվում են Բաթումի փախստականների բնակավայրում: Հայր ու որդի շահել են 1 182 454 լարի և մի քանի ժամում դարձել միլիոնատեր: Հաջողակներն իրականացնելու են մի շարք ծրագրեր՝ գրավից հանել հայրական տունը, ձեռք բերել ավտոմեքենա ու բիզնես սկսել: