7 տարվա ազատազրկման է դատապարտվել Բաթումի նախկին քաղաքապետ Գիորգի Էրմակովը, քաղաքապետարանի մեկ ուրիշ աշխատակից կազատազրկվի վեց ամսով: Բաթումի քաղաքապետն ու մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ մեղադրվում են պետական փողերի լվացման և աշխատանքային լիազորությունները չարաշահելու համար: Նրանք բյուջեից վերցրել են ավելի քան 1 միլիոն լարի՝ այսպես կոչված էժան տուն նախագծի համար, սակայն ծրագիրն այդպես էլ չեն իրականացրել: