Եկատերինբուրգից Երևան թռչող Airbus A-320 ինքնաթիռի` գետնից պոկվելու ժամանակ շասսիների անսարքություն է հայտնաբերվել: «Ուրալյան ավիաուղիների» օդանավի անձնակազմը որոշել է վերադառնալ օդանավակայան: Ինքնաթիռում եղել են անձնակազմի վեց անդամ ու 65 ուղևոր, այդ թվում` երկու երեխա: Արտակարգ վայրէջքի ժամանակ ոչ ոք չի տուժել, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ավիաընկերությունը տրամադրել է պահեստային ինքնաթիռ՝ ուղևորներին Երևան տեղափոխելու համար: Եկատերինբուրգից թռիչքը Հայաստանի մայրաքաղաք իրականացվել է Մոսկվայի ժամանակով 8:35 րոպեին: