Այսօր առավոտյան թանձր մառախուղի պատճառով «Զվարթնոց» օդանավակայանը չի կարողացել ընդունել 2 օդանավ, հետաձգվել են նաև Երևանից թռիչքները: Մոսկվայից թռչող 2 օդանավ վայրէջք է կատարել պահուստային՝ Սոչիի և Աստրախանի օդանավակայաններում: «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ այս պահին մառախուղը թուլացել է, և «Զվարթնոցն» անցել է բնականոն աշխատանքի: