«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են ուղևորի կորցրած 5000 ԱՄՆ դոլարը և վերադարձրել նրան: Տեղեկությունը տարածվել է «Զվարթնոցի» ֆեյսբուքյան պաշտոնական էջով: Օդանավակայանի ղեկավարությունը հորդորել է առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ:
«Թեև մեր աշխատակիցները միշտ պատրաստակամ են աջակցել մեր ուղևորներին, սակայն հորդորում ենք առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ»,- նշված է հայտարարությունում։