«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունից հետո ՍԴ անդամները դեկտեմբերի 27-ից իրավունք ունեն հրաժարական տալ և մինչև Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը ստանալ կենսաթոշակ՝ իրենց աշխատավարձի և եկամտային հարկի տարբերության չափով: Օրենքն ուժի մեջ է մինչև փետրվարի 27-ը: