Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մոտ օրերս քաղաքը նվեր կստանա հերթական բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ-ը, որը կզբաղվի սանմաքրմամբ և ձնամաքրմամբ: Հաղորդվում է նաև, որ հանձնման-ընդունման գործընթացի վերջնական ավարտից հետո կներկայացվեն մանրամասները:
Հիշեցնենք, որ այս տեղեկությունը տարածվում է ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ծավալած թեժ բանավեճի և Երևանի քաղաքապետարանին նվիրված ԿամԱԶ-ների թափանցիկության հարցը Քննիչ հանձնաժողովում դիտարկելու՝ մերժված առաջարկի համատեքստում: