Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Կառավարության նիստից հետո անդրադարձել է երկրում հեղաշրջման փորձերի մասին մեկնաբանություններին:
«Հարցազրույցի ընթացքում հարցն է այդպիսին եղել։ Ես խոսել եմ այն մասին, որ պարբերաբար ընդդիմությունը կամ նախկին իշխանությունը փորձել է տորպեդահարել, և նրանք օգտագործել են և՛ գործիքներ, և՛ մարդկանց։ Շատ մարդիկ տրվել են այդ գայթակղությանը և հետևել են այդ մտքերին ու փորձել են քայլեր ձեռնարկել։ Կարող եմ ասել, որ որևէ հաջողություն չեն ունեցել»,- ասել է Արմեն Գրիգորյանը։
Լրագրողները նաև հարցրել են, թե կանխելուց հետո արդյոք եղե՞լ են պաշտոնանկություններ, ԱԽ քարտուղարը պատասխանել է. «Եղել են նաև պաշտոնանկություններ։ Այս պահին քննություն է ընթանում, եթե քրեական գործի անհրաժեշտություն լինի՝ կլինի»։