Իսրայելը Ռուսաստանի Դաշնությանն է փոխանցել Ալեքսանդրյան կրոնական-մշակութային համալիրի նկատմամբ բոլոր իրավունքները: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը, հավելելով, որ այդ տարածքը 1859 թ-ին ձեռք էր բերել ռուսական ցար Ալեքսանդր Երրորդը, իսկ տարածքը գտնվում է Սուրբ Հարության տաճարի անմիջական հարևանությամբ:
Հրեական մեկ այլ պարբերական՝ Maariv-ն էլ գրել է, որ իրականում գործարք է տեղի ունեցել Իսրայելի և ՌԴ-ի միջև. Մոսկվան Իսրայելին կարտահանձնի Նաամու Իսահարին, որը թմրանյութերի մաքսանենգության գործով ՌԴ-ում օրերս դատապարտվել էր 7,5 տարվա ազատազրկման, իսկ Թել Ավիվը դրա դիմաց հիշյալ համալիրի իրավունքները կհանձնի:
Իսրայելական մամուլում առհասարակ երկու ճակատի են բաժանվել. մի մասը պնդում է, որ սա լավ գործարք էր, մյուս մասը համոզված է, որ մեծ բան է զիջվել միայն Նաամու Իսահարի արտահանձնման դիմաց:
Հիշեցնենք, որ այսօր սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Պաղեստին: Երկրում սկսված գործընթացների պատճառով նախկինում պլանավորված եռօրյա այցը կսահմանափակվի մեկ օրով: Պարզ չէ՝ Պուտինը կայցելի՞, արդյոք, Երուսաղեմի ռուսական համալիր: