«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի փաթեթի քննարկմանը ներկայացրել է, որ ավագանու որոշմամբ առանձին թույլտվություններ կտրամադրվեն տնտեսվարողներին՝ մինչև եռօրյա ժամկետով 23:00-ից հետո չտեղաշարժել իրենց մեքենաները: Նա նշել է, որ տնտեսվարողները նշել են, որ իրենց համար խնդիր կլինի մեքենաներն առավոտյան տեղաշարժել և երեկոյան բերել: Նախատեսվում է այն փողոցներում, որոնք դեպի փակուղի են տանում կամ ոչ այնքան երթևեկելի հատվածներ են, ավագանու որոշմամբ գուցե թույլատրվեն երեք օր կայանել: