Ազգային ժողովում այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ խորհրդարանում պետք է հստակեցվեն խաղի կանոնները, հայտարարությունները, ձևակերպումները: «Կարծում եմ՝ մենք միասին պետք է մշակենք փոխադարձ էթիկայի կանոններ: Այլևս չեմ պատրաստվում հանդուրժել որոշ պատգամավորների՝ անձնապես իմ հասցեին այս ամբիոնից հնչեցրած անձնական վիրավորանքները և որոշների վերաբերյալ մտածում եմ սկսել իրավական գործընթաց, որովհետև ինձ մարդկայնորեն մտահոգում է մտասևեռումը իմ անձի հանդեպ: Ես իմ անձի հանդեպ արդեն որոշակի իսկապես անվտանգության ռիսկեր եմ տեսնում: Կարծում եմ՝ մենք պետք է միասին որոշենք բարեկրթության այն սահմանները, որից անդին ուղղակի թույլատրելի չէ անցնել»,- նշել է Զոհրաբյանը:
Արարատ Միրզոյանն արձագանքել է, որ լավ կլինի խաղի կանոնները պահպանեն բոլորը, այդ թվում՝ նրանք, որոնք առաջարկում են այդ կանոնները: «Գուցե ես մտաբերեմ դեպքեր, երբ էստեղ ասվի որևէ մի խաղաղասիրական բան, և այդ նույն ասողը 5 րոպե տարբերությամբ այս դռնից այն կողմ բոլորովին այլ, էլի հրապարակային հայտարարություն անի»,- ընդգծել է ԱԺ նախագահը: