Ազգային ժողովում այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշել է, որ խորհրդարանն ունի զրո քաղաքական բովանդակություն: Անդրադառնալով այսօրվա նիստում տեղի ունեցած բանավեճին՝ Զոհրաբյանը նշել է, որ ստեղծվել էր քաղաքական կեղծ օրակարգ, որը խորհրդարանի բարձր ամբիոնից հասցվեց ընդհուպ քաղաքակրթությունների բախման բանավեճի: «Այսօր Արարատում, Արմավիրում ֆերմերները փակել են ճանապարհները, ունեն օրակարգային խնդիր: Մարդիկ ակնկալում էին, որ խորհրդարանը պետք է քննարկի իրենց խնդիրը, բազմաթիվ օրակարգային խնդիրներ ունենք և հանրությանը մատուցում ենք ինչ-որ մի կեղծ քաղաքակրթական բանավեճ»,- նշել է Զոհրաբյանն, ընդգծելով, որ նիստի ընթացքում անընդհատ փորձ էր արվում խեղաթյուրել քննարկումը: