• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Եկեղեցու ներսում բռնաճնշումներ կան. Երեմյան Բաց հարթակ. Եկեղեցու ներսում... 20:39
Նոր օրենք կենդանիների համար․ լուծո՞ւմ, թե՞ նոր խնդիրներ Նոր օրենք կենդանիների համար․... 19:50
Ադրբեջանը պատրաստվում է Իսրայելում իր երկրորդ խոշորագույն ներդրմանը. «Հարևաններ» Ադրբեջանը պատրաստվում է Իսրայելում... 19:31
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 22:2322 Հնվ, 2020

Մարզպետների հետ վարչապետի աշխատանքային խորհրդակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականի անելիքները և ընթացիկ խնդիրները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացելով խորհրդակցությունը` նշել է, որ 2020 թվականը պատշաճ ժամանակ է՝ տարածքային զարգացման ավելի թիրախային հարցեր լուծելու համար: 

«Այս առումով, իմ կարծիքով, մենք ոչ թե գտել ենք, այլ կողմնորոշվել ենք, թե ինչ բանաձևով պետք է իրականացնենք տարածքային զարգացումը: Ե՛վ 2018, և՛ 2019 թվականների արդյունքներով, կարծում եմ, կարող ենք արձանագրել, որ սուբվենցիոն համակարգն այդ թեման զարգացնելու հիմնական շարժիչ ուժը պետք է դառնա: Ինչո՞ւ է սուբվենցիոն համակարգը գրավիչ, որովհետև այն իսկապես ստեղծում է համագործակցության շատ կոնկրետ դաշտ և հարաբերություններին նոր որակ ու մակարդակ է տալիս, որովհետև, ըստ էության, այդ ծրագրերում ներգրավվում են համայնքները, ներգրավվում է կառավարությունը: Այսինքն՝ համայնքը, ներգրավված լինելով սեփական միջոցներով, ավելի մեծ շահագրգռություն է ցուցաբերում, և սա մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի քաղաքացիները շատ կոնկրետ օրինակներով տեսնեն, թե իրենց վճարած հարկերն ինչպիսի արտահայտություն են գտնում իրականության մեջ և ինչպես են փոխում իրենց կյանքը: Կառավարության մասնակցությունը, իհարկե, շատ մեծ խթան է:

Դուք գիտեք՝ արդեն երկրորդ տարին է, որ մենք պետական բյուջեից 10 մլրդ դրամ հատկացնում ենք սուբվենցիոն ծրագրերի համար: Ես այսօր ստացա տեղեկանք, որ ընդհանուր 16 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել մարզերում, և դեռևս համայնքները չեն կարողանում տարեկան այդ 10 մլրդ դրամն իրացնել ամբողջ ծավալով: Բայց, ինչպես մի քանի անգամ ասել եմ, սկզբունքը հետևյալն է լինելու՝ այն պահին, երբ մեր համայնքները 10 մլրդ դրամը կիրացնեն, պետական բյուջեից հատկացումը կավելանա և կավելանա 1 մլրդ դրամ, 2 մլրդ դրամ՝ այնքան, ինչքան կարողանան մեր համայնքներն այդ սուբվենցիաներն իրականացնել: Այս ընթացքում մենք ի՞նչ եզրակացության ենք եկել. մեր եզրակացությունը կարծես թե միանշանակ է դառնում, որ սուբվենցիոն ծրագրեր առավել հաջող իրականացնում են խոշորացված համայնքները, որտեղ կա դրամական միջոցների որոշակի կենտրոնացվածություն, ընդ որում՝ այստեղ խոսքը և՛ ծավալների, և՛ որակի մասին է:

Եվ ինքս էլ, ինչպես գիտեք, նաև այս հարցում տեղում եզրակացությունների գալու համար այցելել եմ համայնքներ՝ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Այդ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը պետք է նաև օգնի բոլորիս, որպեսզի մենք քաղաքացիներին ի ցույց դնենք նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իրենց կատարած ընտրության որակի ազդեցությունն իրենց կյանքի վրա, որովհետև պարզ է, որ երբեմն, ցավոք, պատճառահետևանքային կապը մեր քաղաքացիների կողմից չի ընկալվում: Այս համակարգը նաև զուտ տնտեսական, քաղաքական իմաստով մեզ հնարավորություն է տալիս՝ երկխոսության նոր մակարդակ ունենալ մեր քաղաքացիների հետ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի որակի առումով:

Այս տարի մենք սուբվենցիոն ծրագրի մեջ ևս մի կարևոր բաղադրիչ ենք մտցրել՝ երրորդ կողմը նույնպես հնարավորություն ունի մասնակցել սուբվենցիոն ծրագրերին. դա մասնավոր հատվածն է, բարերարներն են, այն մարդիկ, ովքեր ուզում են մասնակցել համայնքի զարգացմանը: Այստեղ փիլիսոփայական շատ կարևոր փոփոխություն է տեղի ունենում. շատ գործարարներ, բարերարներ աշխատում են իրենց հայրենի համայնքներում ինչ-որ ծրագրեր իրականացնել: Բնականաբար, ինչքան էլ այդ մարդկանց հնարավորությունները մեծ լինեն, դրանք որոշակի սահմանափակում ունեն, շատ դեպքերում մասնավոր հատվածի գումարները ծախսվում են սիմվոլիկ աշխատանքների վրա և դուրս են մնում զարգացման տրամաբանություն ունեցող ծրագրերից: Այս պարագայում, երբ երեք սուբյեկտ՝ մասնավոր հատվածը, կառավարությունը և համայնքը կարողանում են միջոցներ դնել, դա նշանակում է, որ մենք կարող ենք, այսպես ասած, բարեգործական, զուտ սիմվոլիկ տրամաբանությունից անցում կատարել դեպի զարգացման տրամաբանություն: Հետևաբար, մեր տարածքային զարգացման ռազմավարության անկյունաքարը պետք է լինեն սուբվենցիոն ծրագրերը, և մենք պետք է նաև այնպես անենք, որպեսզի համայնքներում կառավարության և մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերը մաքսիմալ կենտրոնանան՝ նկատի ունեմ ֆինանսական միջոցների առումով, որպեսզի այդ ֆինանսական միջոցների իրացումը մեզ ավելի տեսանելի, շոշափելի արդյունքների բերի: Այսօր մենք կքննարկենք նաև այն ընթացիկ խնդիրները, որոնց հետ մարզպետները բախվում են իրենց աշխատանքի ընթացքում և կփորձենք լուծումներ գտնել նաև այդ հարցերին»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է մարզերում 2018-2019 թթ. սուբվենցիոն ծրագրերի արդյունքները. պետություն-համայնք համագործակցության ընթացքում իրականացվել են ընդհանուր 16 մլրդ 378 մլն դրամի չափով սուբվենցիոն ծրագրեր, որից պետության համաֆինանսավորումը կազմում է 9 մլրդ 597 մլն դրամ: 

«2019թ. ընթացքում կատարողականի հիմքով և նաև որակական չափորոշիչը հաշվի առնելով՝ մենք կատարել ենք 6 մլրդ 366 մլն դրամի փոխանցում: Մնացած հատվածը մենք չփոխանցեցինք համայնքներին, այլ 2020 թ. կատարելու և սխալները շտկելու հնարավորություն ենք տվել, և միայն այս տարվա ընթացքում, եթե հավուր պատշաճի աշխատանքը կատարված կլինի, նոր կկատարվեն մնացած փոխանցումները: Սա շատ կարևոր ուղերձ է կատարողներին, կապալառուներին, որպեսզի բոլորի համար պարզ դառնա, որ մեզ համար շատ կարևոր է որակական չափանիշը: Այսինքն՝ մենք պետք է մտնենք ստանդարտների մեջ, որոնք պետությունը պահանջում է, և կապալառուները պարտավոր են իրենց ստանձնած պարտավորությունները կատարել այնպես, ինչպես դրված է նախնական պահանջում»,- զեկուցել է նախարարը:

Որպես սուբվենցիոն ծրագրերի հետ կապված հիմնական խնդիրներ՝ նախարարը նշել է նախագծերի որակը, կատարողների որակական պատրաստվածությունը: Ս. Պապիկյանի խոսքով՝ այս տարի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է մարզերում մոտ 9 մլն դոլարին համարժեք էներգախնայող համակարգերի ներդրում, որը հնարավորություն կտա պանելային բոլոր շենքերը դարձնել էներգախնայող, ինչը ենթադրում է տանիքի, նկուղային հատվածի, արտաքին պատերի վերանորոգում, ամրացում և նաև արտաքին տեսքի փոփոխություն:

Վարչապետը նկատել է, որ և՛ սուբվենցիոն, և՛ ընդհանրապես զարգացման ծրագրերը պետք է ունենան նաև քաղաքակրթական բաղադրիչ ու բխեն զարգացման մտածելակերպի տրամաբանությունից, այն է՝ ոչ միայն կոնկրետ ենթակառուցվածքի ստեղծում կամ բարելավում, այլև բարենպաստ մթնոլորտի և միջավայրի ձևավորում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է մարզպետներին հետևողական լինել այս հարցում:

Խորհրդակցությանը քննարկվել են ընթացիկ տարում ՀՀ մարզերում ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, ենթակառուցվածքային ծրագրերի հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև սպանդանոցների առնչությամբ ստեղծված իրավիճակին: Արծարծվել են մարզպետարանների և պետական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է համակարգված աշխատանքը և նշել, որ ընթացիկ կառավարումից պետք է անցում կատարել ռազմավարական լուծումների, և 2020 թվականի անելիքները պետք է բխեն հենց այս տրամաբանությունից:

Հեղինակ`Հովհաննես Վարդանյան
Դիտումների քանակ29
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում 23:0113 Հնվ, 2026
  • Ժամեր անց կհրապարակվի Հայաստան-ԱՄՆ համատեղ հայտարարությունը․ Միրզոյան-Ռուբիո հանդիպումը Վաշինգտոնում 22:5213 Հնվ, 2026
  • ՀՀ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները շատ ամուր են և շարունակում են ամրապնդվել TRIPP-ի միջոցով․ Ռուբիո 22:4213 Հնվ, 2026
  • ԿԲ նախագահի պաշտոնում կառաջարկվի Մարտին Գալստյանի թեկնածությունը․ Փաշինյան 22:3313 Հնվ, 2026
  • Բոլոր գերատեսչությունների համար թվայնացումը պարտադիր առաջնահերթություն է. վարչապետ 22:2713 Հնվ, 2026
  • Ավարտվեց շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը․ Հայաստանի շախմատի ֆեդերացիա 22:1313 Հնվ, 2026
  • Հարցազրույց Անահիտ Ավանեսյանի հետ 22:0513 Հնվ, 2026
  • 2021-ին՝ 675 մլն դրամ, 2025-ին՝ 14 մլրդ 300 մլն դրամ․ նախարարը՝ ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից վճարված հարկերի մասին 22:0413 Հնվ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Հունվար 13. 2026 21:4313 Հնվ, 2026
  • 90.1%-ը վարորդական իրավունքից զրկվել է հարբած վարելու համար. ՆԳՆ-ն՝ Նարեկ Կարապետյանին 21:3313 Հնվ, 2026
  • Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 21:2113 Հնվ, 2026
  • ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի 2026-ի ատեստավորման գործընթացի հերթական փուլը 21:1013 Հնվ, 2026
  • Լուրեր 21:00 | Ինտրիգ՝ պարզ, հաշվարկված. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ Գարեգին Բ-ի քայլերի մասին 21:0013 Հնվ, 2026
  • Հունվարի 1-ից մեկնարկել է նորածնային ակնային սքրինինգը 20:5613 Հնվ, 2026
  • Հարավային Կորեայի նախկին նախագահի համար դատախազությունը մահապատիժ է պահանջել 20:4913 Հնվ, 2026
  • Քննարկվել է էներգետիկայի բնագավառում Իրաքի հետ համագործակցությունը 20:4213 Հնվ, 2026
  • Հունվար 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ արևմտահայերէն լուրեր 20:3613 Հնվ, 2026
  • ԵՄ-ն նախատեսում է հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը հաստատել մինչև փետրվարի վերջ. Կալաս 20:2713 Հնվ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.01.2026 20:2113 Հնվ, 2026
  • Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար. ՇՄ նախարար 20:1413 Հնվ, 2026
  • Կանխարգելվել է մոտ 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք. ՆԳՆ կիբեռոստիկանություն 20:0813 Հնվ, 2026
  • Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները ՀՀ քաղաքացիներ են. ՊՆ մամուլի քարտուղար 20:0013 Հնվ, 2026
  • Ջրային կոմիտեի նախագահն ու EU4Sevan+ ծրագրի ղեկավարները քննարկել են նոր ծրագրի չորս բաղադրիչները 19:5813 Հնվ, 2026
  • Երևանի և Բրյուսելի հարաբերությունները թևակոխել են որակական և պատմական նոր փուլ. դեսպան Բալայանը՝ Պետեր դը Ռուվերին 19:5113 Հնվ, 2026
  • Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են 19:4213 Հնվ, 2026
  • Սրբուհի Գալյանին ներկայացվել է Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության 2025 թ. կատարողականը 19:3813 Հնվ, 2026
  • Օգնությունը ճանապարհին է. Թրամփը դիմել է Իրանի ցուցարարներին 19:2913 Հնվ, 2026
  • Մաքսային տերմինալներ՝ սահմանամերձ տարածքներում 19:2113 Հնվ, 2026
  • Թուրքիան չի ցանկանում հարևան Իրանում քաոս տեսնել 19:0713 Հնվ, 2026
  • Լուրեր 19:00 | Նախընտրական տեխնոլոգիա. փորձագետները՝ Նարեկ Կարապետյանի թեզերի մասին 19:0013 Հնվ, 2026
  • ԵՄ-ն չի ակնկալում Իրանի ղեկավարության անկում, բայց ակտիվորեն աջակցում է քաղհասարակությանը. Կալաս 18:5813 Հնվ, 2026
  • Ձնագնդիով խփելու համար վեճ է ծագել, որն ավարտվել է դանակահարությամբ 18:4313 Հնվ, 2026
  • Մոսկվան մտադիր է իր նպատակներին հասնել ռազմական ճանապարհով, քանի դեռ Կիևը չի համաձայնել ռուսական պայմաններին. Նեբենզյա 18:3213 Հնվ, 2026
  • Գլխացավեր. ինչպե՞ս տարբերակել և կառավարել 18:2313 Հնվ, 2026
  • Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է ևս 116 քաղբանտարկյալի ազատ արձակման մասին 18:0913 Հնվ, 2026
  • Վարչապետը ԵՊՀ-ում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանը 17:5813 Հնվ, 2026
  • Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. ԱՍՀՆ 17:5313 Հնվ, 2026
  • Ինչ իրավիճակ է ճանապարհներին ժամը 17:35-ի դրությամբ 17:4113 Հնվ, 2026
  • Քննարկվել են ռուս-ադրբեջանական փոխգործակցության հարցերը 17:3813 Հնվ, 2026
  • ՀԷՑ-ի մի ենթակայանում երկու էլեկտրասարքավորում անդադար շահագործման մեջ են 1936 և 1959 թթ.-ից. Ռոմանոս Պետրոսյան 17:3213 Հնվ, 2026
  • Կենտրոնականի համայնքային ոստիկանները բացահայտեցին «Շևրոլեից» կատարված գողությունը 17:2113 Հնվ, 2026
  • Արթիկի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է 17:1213 Հնվ, 2026
  • Հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում հարկ վճարողների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊԵԿ 17:0913 Հնվ, 2026
  • Լուրեր 17:00 | Խաղաղության օրակարգի արդյունքներն են. վարչապետը՝ նավթամթերքի գների մասին | 13.01.2026 17:0013 Հնվ, 2026
  • Ջրային պարեկները ապօրինի որսած 222 կգ սիգ են հայտնաբերել 16:5713 Հնվ, 2026
  • Հերքում եմ, ադրբեջանական սահմանապահները Սյունիքում մեր զինվորներին չեն ստուգում. Պապիկյան 16:4913 Հնվ, 2026
  • Կասեցվել է «Գոլդեն Ֆլորենս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 16:4613 Հնվ, 2026
  • Հրդեհ Այնթապ գյուղի վագոն տնակներից մեկում 16:3713 Հնվ, 2026
  • Firebird AI ընկերությունը ՀՀ-ում կիրականացնի շուրջ 500 մլն դոլարի ներդրում՝ ԱԲ խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման ուղղությամբ 16:2613 Հնվ, 2026
  • Իրանի գործերին արտաքին միջամտությունները է՛լ ավելի մեծ ճգնաժամերի կհանգեցնեն. Չելիք 16:1413 Հնվ, 2026
  • Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը մերկասառույցի պատճառով արգելափակվել է 15:5913 Հնվ, 2026
  • Բացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքեր. 4 անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 15:4813 Հնվ, 2026
  • ԵՄ-ն աշխատում է Իրանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ. Մերց 15:4613 Հնվ, 2026
  • Պետությանը պատճառված 1.603.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվի 15:4013 Հնվ, 2026
  • Ադրբեջանական նավթամթերքի ներմուծման արդյունքները. վարչապետի անդրադարձը 15:2213 Հնվ, 2026
  • Իրանի նախագահը հանդիպել է ցուցարարների ներկայացուցիչների հետ 15:0413 Հնվ, 2026
  • Լուրեր 15:00 | Սահմանագծման արդյունքում ադրբեջանական ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից. Պապիկյան 15:0013 Հնվ, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել է 20 հետախուզվող և 1 անհետ կորած. ՆԳՆ 14:5113 Հնվ, 2026
  • Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. 2022-ին նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:4013 Հնվ, 2026
  • Հայկական Սբ Ծնունդը և ԱՄՆ անկախության 250-ամյակը՝ Վաշինգտոնի Ազգային տաճարում 14:3713 Հնվ, 2026
  • ՆԳ նախարարը բարձր է գնահատել դեսպան Քվինի ջանքերը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում 14:2413 Հնվ, 2026
  • Ձեռք բերված պաշտպանական զենքերը բավականին մրցունակ են և արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրությունը. Պապիկյան 14:1113 Հնվ, 2026
  • Աճառյան փողոցից Աբովյանի պարեկային հենակետ ճանապարհահատվածի արտաքին լուսավորությունը արդիականացվել է 14:0813 Հնվ, 2026
  • Մենք չենք պատրաստվում մեր ողջ տնտեսությունը գամել սպառազինության ձեռքբերմանը. Պապիկյան 13:5613 Հնվ, 2026
  • 2025-ին ժամկետային զինծառայության ժամանակ մարդը մարդուն սպանելու դեպք չենք ունեցել, սա աննախադեպ է Երրորդ Հանրապետության պատմության մեջ. Պապիկյան 13:5413 Հնվ, 2026
  • Թրամփը Մեքսիկայի նախագահի հետ քննարկել է թմրանյութերի ապօրինի շրջանառության, ներդրումների և առևտրի հետ կապված հարցեր 13:4713 Հնվ, 2026
  • Հորդորել եմ և կամ իմ որոշմամբ աշխատանքից ազատել եմ ՊՆ համակարգում գտնվող բոլոր այն ծնողներին, որոնք ունեն զավակներ՝ այլ երկրի քաղաքացի. Պապիկյան 13:3813 Հնվ, 2026
  • Կլիմայական մարտահրավերներին արդյունավետ պատասխան տալը հնարավոր է միայն համատեղ ջանքերով. ՇՄ նախարարը ԱՄԷ-ում է 13:3413 Հնվ, 2026
  • Համազգեստը հնարավոր չի լինի գնել խանութում. Պապիկյանը՝ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին 13:3013 Հնվ, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված սովորողների ուսումնառության վերաբերյալ 13:2413 Հնվ, 2026
  • Այս պահին արդեն իսկ ունենք 4234 շահառու. Պապիկյանը՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին 13:1713 Հնվ, 2026
  • Եթե ԱՄՆ-ը չստանա Գրենլանդիան, այն կարող են գրավել Չինաստանը կամ Ռուսաստանը. Լևիթ 13:0613 Հնվ, 2026
  • Լուրեր 13:00 | Սպասվում է Միրզոյան-Ռուբիո հանդիպում. կլինի TRIPP-ի վերաբերյալ համատեղ հայտարարություն 13:0013 Հնվ, 2026
  • 2025-ին կանոնադրային հարաբերությունների խախտման և դրա հետևանքով սպանությունների դեպքեր չեն արձանագրվել. Պապիկյան 12:5913 Հնվ, 2026
  • Պաշտպանության նախարարությունը նոր համազգեստի ամբողջական գնում դեռևս չի իրականացրել. Պապիկյան 12:4813 Հնվ, 2026
  • Ներդրման պահից մինչև հիմա մասնակից զինծառայողների 73 տոկոսը հաղթահարել է ատեստավորման շեմը. Սուրեն Պապիկյան 12:4313 Հնվ, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր 12:4113 Հնվ, 2026
  • 2025-ին ՊՆ կապիտալ ծախսերը կազմել են ավելի քան 57 մլրդ 702 մլն դրամ. Պապիկյան 12:3513 Հնվ, 2026
  • 2023-ի համեմատությամբ 2025-ին ունեցել ենք զորակոչի 19 տոկոս աճ. Պապիկյան 12:2813 Հնվ, 2026
  • Ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել և ձերբակալել են Գայ գյուղում գողություն կատարող երիտասարդներին 12:2613 Հնվ, 2026
  • 2018-ի համեմատությամբ 2025-ին պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով. Պապիկյան 12:1813 Հնվ, 2026
  • Միջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցում. օդի ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով 12:0913 Հնվ, 2026
  • 2025 թ. 2-րդ կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ՀԷՑ-ի կողմից վճարվել են մոտ 63,7 տոկոսով ավելի հարկեր և տուրքեր 12:0713 Հնվ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները 12:0313 Հնվ, 2026
  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը | ՈՒՂԻՂ 12:0013 Հնվ, 2026
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց 11:4913 Հնվ, 2026
  • Կաշառք ստանալու համար մեղադրվող ամբիոնի վարիչի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան 11:3413 Հնվ, 2026
  • Ազատավանի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ 11:3113 Հնվ, 2026
  • Համայնքային ոստիկանները 45-ամյա վանաձորցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել 11:0913 Հնվ, 2026
  • Հերացի փողոցում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ 10:5813 Հնվ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը գրին քարտի խաղարկության շրջանակում 10:4613 Հնվ, 2026
  • Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի ԱՄՆ-ում 10:4113 Հնվ, 2026
  • «Ֆեյսբուք»-ում ներկայանալով կեղծ անհատական էջերով՝ մի շարք անձանցից հափշտակել են խոշոր չափերով գումարներ, կատարել փողերի լվացում 10:3213 Հնվ, 2026
  • «Կենաց պար»-ը՝ Հարություն Խաչատրյանի 71-ամյակին 10:1413 Հնվ, 2026
  • Բազմաթիվ նոր ենթակառուցվածքներ՝ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կառուցման շրջանակում 10:0913 Հնվ, 2026
  • Լուրեր 10:00 | Սպառնալիքը ՌԴ քարոզչական հարթակով հանրային արձագանքը հասկանալու փորձ էր. Արման Եղոյան 10:0013 Հնվ, 2026
  • Արթիկի, Արագածի տարածաշրջաններում բուք է, դժվարանցանելի է Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը 09:4813 Հնվ, 2026
  • Պետքարտուղարությունն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը 09:3313 Հնվ, 2026
  • Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհներին 09:1613 Հնվ, 2026
  • Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. կան փակ ավտոճանապարհներ 09:0113 Հնվ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015