Ռուսաստանի նախագահը չհրաժարվելով իր սովորությունից Լիբիայի հարցով բեռլինյան գագաթնաժողովի մասնակիցներին սպասեցրել է նույնիսկ լուսանկարվելու ժամանակ: Երբ բոլորը տեղավորվել են տեսախցիկի առաջ, Գերմանիայի կանցլեր Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտնաբերել են, որ Պուտինը չկա: Տանտիրուհու դերում հանդես եկող Մերկելը շփոթված աջ ու ձախ հարցրել է, թե ուր է Պուտինը: Մի քանի վայրկյանից Ռուսաստանի նախագահը ներկաներին երջանկացրել է իր վերադարձով: