Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը հանդիպել է Աֆղանստանում Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցչի հետ: Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը Դելիում կայացած «Ռայսինա երկխոսություն» (Raisina Dialogue) միջազգային գիտաժողովի շրջանակներում Համիդ Քարզայը զրույց է ունեցել Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Կաբուլովի հետ:
Կողմերը քննարկել են Աֆղանստանում խաղաղության հետ կապված հարցեր և այս ուղղությամբ արվող քայլերը:
Քարզայը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Աֆղանստանում խաղաղությունը վերականգնելու ջանքերի, ինչպես նաև Մոսկվայում միջաֆղանական բանակցություններ վարելու նախադրյալներ ստեղծելու համար:
Նշենք, որ «Ռայսինա երկխոսություն» եռօրյա միջազգային գիտաժողովը մեկնարկել է հունվարի 14-ին, Դելիում ՝ աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ: