ԱՄՆ Վիսկոնսին նահանգում մեքենայի վարորդը կրակ է բացել երեխաների ուղղությամբ, որոնք ձնագնդի են նետել նրա մեքենայի վրա, հայտնում է CNN-ը:
Ըստ տեղական ոստիկանության՝ մի խումբ երեխաներ ձնագնդիներ են նետել անցնող մեքենաների վրա, որից մեկն ընկել է Toyota մակնիշի մեքենայի վրա: Դա այնքան է զայրացրել վարորդին, որ նա սկսել է կրակել երեխաների ուղղությամբ: Կրակի հետևանքով վիրավորվել են 12-ամյա մի աղջիկ և 13-ամյա մի տղա: Դեպքի վայրում ոստիկանները նրանց առաջին օգնություն են ցույց տվել, որից հետո երեխաներին տեղափոխել են հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հրաձիգին հնարավոր չի եղել բռնել դեպքի վայրում, և ոստիկանությունը խնդրել է քաղաքացիներին օգնել գործի քննությանը և տեղեկատվություն տրամադրել կասկածյալի մասին: