Ռուսաստանի Բլագովեշենսկի շինարարական քոլեջում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է երկու մարդ, ևս երեքը վիրավորվել են:
Առավոտյան երիտասարդ ականատեսը մոտեցել է իրավապահներին ու հայտնել, որ քոլեջի մոտակայքում կրակում են: Դեպքի վայր ժամանած ոստիկանները նկատել են մի երիտասարդի, որը կրակել է իրենց ուղղությամբ: Անմիջապես հետևել է իրավապահների պատասխանը: Հանցագործն ինքնասպան է եղել: Իրավապահներից ոչ ոք չի տուժել:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հրաձգությունը սկսել է քոլեջի 19-ամյա ուսանողը: Երկրորդ սպանվածը հանցագործի հասակակիցն է եղել: