Ֆրանսիայի Մեց քաղաքում դանակով զինված տղամարդը «ալլահ աքբար» գոռալով նախ հարձակվել է անցորդների վրա, հետո նրա թիրախում են հայտնվել հարձակումը խոչընդոտող ոստիկանները: Վերջինները վիրավորել են 28-ամյա հանցագործին, որը հայտնի էր իր ծայրահեղական հայացքներով:
Երեք օրվա ընթացքում սա երկրորդ հարձակումն է Ֆրանսիայում: Հունվարի 3-ին էլ Վիլժյուիֆ քաղաքի արվարձանում դանակով զինված տղամարդը հարձակվել էր անցորդների վրա, սպանել մեկին, վիրավորել երեքին: Հարձակվողին տեղում վերացրել էին: Երկու հանցագործն էլ հոգեկան խանգարում են ունեցել: