Ֆրանսիայում բողոքի ցույցերի և գործադուլների պատճառով հրաժարական է տվել Կենսաթոշակային բարեփոխումների հարցերով Գերագույն հանձնակատարը: Նախագահ Էմանուել Մակրոնը ափսոսանքով է ընդունել Ժան-Պոլ Դելվոյեի հրաժարականը: Շատերը պաշտոնաթողության պատճառը համարում են շահերի բախումը:
Դիմումում պաշտոնյան ընդունել է իր մեղքը և նշել նախագծի կարևորությունը ֆրանսիական պետության համար:
Նոր համակարգը, որն ուժի մեջ կմտնի 2025 թվականից ու վերաբերում է 1963 թվականին և հետո ծնված աշխատողներին, երկրում համապետական գործադուլի ու ընդվզումների պատճառ դարձավ: